Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԼՂ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

ԼՂ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը
01.06.2017 | 17:10

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը շփման գծում իբր հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ ոչնչացնելու մասին: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք»,- ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում:


«Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն»,- վստահեցնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Երեկ էլ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը հերքել էր նույն օրը Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած մեկ այլ հաղորդագրություն, թե իբր ոչնչացվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ): «Ավելին՝ այսօրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին: Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ չի ունեցել»,- ասված էր Ղարաբաղի պաշտպանության նախարարության մայիսի 31-ի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ

586">Էս քոթուկը կտրել չի լինի